211652_close_icon
views-count1323 դիտում article-date 16:12 13-01-2016

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

Քաղաքացի Գագիկ Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Գագիկ Դ.-ն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը իր վարույթում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննել է իրեն, սակայն ցուցմունքում քննիչը շարադրել է իր կողմից չհայտնած տեղեկություններ: Ինքը քննիչի կողմից սխալ արձանագրված ցուցմունքի տակ ստորագրել է առանց այն կարդալու: Քաղաքացի Գագիկ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր