3390 դիտում
15:29 25-10-2017
ԴԱՀԿ պաշտոնյաների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրգործ է հարուցվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Այսպես, ըստ քրեական գործի նյութերի, ԴԱՀԿ Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարողը ԴԱՀԿ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետին է տվել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության համապատասխան բաժանմունքի պետի անունից վերջինիս հասցեագրված, իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներառող փաստաթուղթ: Համաձայն այդ փաստաթղթի` Ճանապարհային ոստիկանությունը, իբր, հրաժարվել է ՀՀ քաղաքացի Տ. Գաբրիելյանի վերաբերյալ ԴԱՀԿ-ում հարուցված 10 կատարողական վարույթների պահանջներից և խնդրել կարճել նշված վարույթները այն դեպքում, երբ հիշյալ պարտապանից բռնագանձման ենթակա գումարները ՃՈ-ին չեն վճարվել, և բացակայել են նշված 10 կատարողական վարույթները կարճելու օրինական հիմքերը:
Այնուհետև Ավան և Նոր Նորք բաժնի պետը հիշյալ կեղծ գրությունը հանձնել է նույն բաժնի մեկ այլ հարկադիր կատարողի: Վերջինս էլ, առանց դրա իսկությունը ստուգելու, 31.05.2017թ.-ին որոշում է կայացրել պարտապան Տ. Գաբրիելյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու և 360.000 ՀՀ դրամ գումարի պահանջներով կատարողական վարույթները կարճելու մասին: Պարտապանի գույքի նկատմամբ դրված արգելանքներն անհիմն վերացնելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Այսպիսով, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող վերը նշված 3 պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին