211652_close_icon
views-count24798 դիտում article-date 13:33 12-01-2016

Արտակարգ և զավեշտալի դեպք Երևանում. 41-ամյա տղամարդը տան ապակիները կոտրելուց և ձեռքերը վնասելուց հետո պահանջում էր փրկարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 12-ին, արտակարգ և զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի 321 բնակարանի բնակիչ, 41-ամյա Նովրուզ Հայրապետյանը ահազանգել է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ երեկ՝ հունվարի 11-ի երեկոյան, ինքը կոտրել է իր բնակարանի պատուհանի ապակիները, ինչից վնասվել են ձեռքերը և պահանջում է, որպեսզի փրկարարները ժամանեն իր տուն և իր անկողնու ու ձեռքերի միջից դուրս բերեն ապակու կտորները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գասցե են ժամանել հրշեջ-փրկարարները, ովքեր Ն. Հայրապետյանի բնակարանի պատուհանից հեռացրել են ընկնելու վտանգ ներկայացնող ապակիները, որից հետո ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի աշխատակիցները կարգի են բերել բնակարանը, մինչև ժամանել է ոստիկանության Շենգավիի բաժնի ՀՈ տեսուչ Խաչատրյանը: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Տղամարդն ունի հոգեկան խնդիրներ և ամեն անգամ նման մի կինո սարքելուց հետո ահազանգում է կամ փրկարարներին կամ բժիշկներին ու պահանջում է, որպեսզի գան ու իր կոտրած ապակիները հեռացնեն: Երբեմն էլ հրամայում է, թե պետք է կոտրած ապակիները փոխարինեն նորերով: Փրկարարների համար էս մարդու հասցեն դարձել է ջրի ճամփա: Եթե այսպես շարունակվի, խեղճ փրկարարները պետք ա մի պոստ դնեն դրա տան մոտ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր