211652_close_icon
views-count4117 դիտում article-date 11:10 12-01-2016

2015թ-ի այս օրը հայությունը սգում էր Ավետիսյաննրի ընտանիքի դաժան սպանությունը. 1 տարի անց վերքը դեռ չի սպիացել, իսկ հարազատները նրանց տուն չեն կարողանում մտնել

Նախորդ տարի այս օրը աշխարհասփյուռ հայությունը սգում էր Գյումրիում ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը: Եվ դաժան ողբերգությունից 1 տարի անց էլ դեռ վերքը չի սպիացել: Հատկապես այն դեպքում, երբ դեռ դատավճիռ չկա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի հարեւանները պատմեցին, որ նրանց հարազատները մինչեւ հիմա անգամ այդ տունը չեն մտնում: «Նրանք չեն կարողանում հաղթահարել այդ կորուստը, այդ իրականության հետ չեն հաշտվում, նրանց արցունքները դեռ չեն չորացել: Եթե ամբողջ հայության վերքը չի սպիացել, պատկերացրեք՝ նրանք ինչ վիճակում են»,- ավելացրեցին նրանք: Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել [/url]էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր