Մոսկվայում բեռնատարը հայտնվել է ստորգետնյա անցումում
                        Մոսկվայի հյուսիս-արևմուտքում բեռնատարը կորցնելով կառավարումը` հայտնվել է գետնանցումի աստիճաններին: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն: 
Ըստ նախնական տվյալների` մեծ արագությամբ ընթացող բեռնատարը բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, այնուհետև հայտնվել գետնանցուցում: Բարեբախտաբար, այդ պահին ոչ ոք չի եղել նշված հատվածում:
 Բեռնատարի վարորդը մարմնական վնասվածքներով հոսիտալացվել է:
                                            
                    
                                            
                        
            

