Արգենտինայում կանանց ֆուտբոլի առաջնության գլխավոր հանդիպումը վերածվում է քիքբոքսինգի. տեսանյութ
Արգենտինայի առաջնությունում ամենասկզբունքային մրցավեճը համարվում է «Բոկա Հունիորս»-«Ռիվեր Փլեյթ» դերբին, որտեղ՝ անկախ մրցաշարային իրավիճակից, մրցակցին հաղթելը համարվում է գլխավոր նպատակը:
Սակայն կանանց այս նույն թիմերի մրցավեճը շատ ավելի սկզբունքային է: Հակակրանքը խաղի ընթացքում անցնում է բոլոր սահմանները: Երբեմն ֆուտբոլը կանանց խաղի ժամանակ վերածվում է խառը քիքբոքսինգի:



