«Ալ-Քաիդան» սպառնում է պայթյուններ իրականացնել եվրոպական խոշոր քաղաքներում
«Ալ-Քաիդա Մագրիբան» ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է պայթյուններ իրականացնել Իսպանիայում և Իտալիայում, մասնավորապես նշվում են Նեապոլ, Հռոմ և Մադրիդ քաղաքները: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Ահաբեկչական կազմակերպությունը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ սպառնում է ահաբեկչություններ իրականացնել եվրոպական խոշոր քաղաքներում:
Հրապարակված տեսահոլովակում ցուցադրված են զինյալների գործողություններից կադրեր, ինչպես նաև Իսպանիայի քաղաքացու ելույթը, ով պատերազմում է Մալիում գործող ծայրահեղական խմբավորման կազմում:
Իսպանիայի անվտանգության ծառայությունները ուսումնասիրում են տվյալ տեսանյութը:
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում 130 իսպանացի է անցել ծայրահեղական խմբավորումների շարքերը: