«Ալ-Քաիդան» հաստատել է Սիրիայում ամերիկյան ավիահարվածներից «Խորասան» խմբավորման առաջնորդի զոհվելը
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալը հաստատել է այն տեղեկատվությունը, որ «Խորասան» խմբավորման առաջնորդ Մուհսին ալ-Ֆադլին զոհվել է Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ավիահարվածաների ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով SITE կազմակերպությանը, որը հետևում է համացանցում իսլամական զինյալների ակտիվությանը:
SITE-ն հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչներից մեկը, ով մոտ է կանգնած ահաբեկիչների առաջնորդ Այման ազ-Զավահիրիին, իր ցավակցություններն է հայտնել «Խորասան» խմբավորման առաջնորդ Մուհսին ալ-Ֆադլիի զոհվելու կապակցությամբ:
Կազմակերպության տվյալներով՝ ահաբեկիչը ոչնչացվել է սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ի ու նրա արաբական դաշնակիցների օդուժի ավիահարվածների ժամանակ: