ԻՊ-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել եվրոպական լողափերում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամենայն հավանականությամբ ահաբեկչություններ է ծրագրում Եվրոպայի լողափերում, գրում է գերմանական Bild պարբերականը:
Տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունները տեղեկությունը ստացել են Աֆրիկայում գտնվող իրենց իտալացի գործընկերներից: Վերջիններիս փոխանցմամբ՝ ահաբեկիչները մտադիր են սովորական առևտրականների տեսքով՝ խմիչքներ վաճառելով պայթյուններ իրականացնել:
Որպես ահաբեկչության ամենահավանական թիրախներ են նշվում Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի լողափերը:
Թերթի ենթադրմամբ՝ ահաբեկիչները Սենեգալի են և հարում են «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորմանը: