«Բարսելոնա»-«Էսպանյոլ». խաղից հետո հանդերձարանի ճանապարհին Լուիս Սուարեսը բախում է հրահրել. տեսանյութ
Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Բարսելոնա»-«Էսպանյոլ» հանդիպման (4:1) մրցավար Խուան Մարտինես Մունուերան պատմել է խաղից հետո ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
«Խաղից հետո, երբ «Էսպանյոլի» ֆուտբոլիստները աստիճաններով վերև էին բարձրանում, Սուարեսը նրանց վերևում սպասում էր և մի քանի անգամ բացականչեց. «Ես սպասում եմ ձեզ, եկեք այստեղ, դուք` տականքներ եք», և երկու թիմերի խաղացողների միջև բախում հրահրեց:
Ընդհարումը հաջողվել է մարել միայն թիմերի մարզիչների և անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո:
Նշենք, որ խաղի ընթացքում «Էսպանյոլի» երկու ֆուտբոլիստ հեռացվել է խաղադաշտից, իսկ դրվագներից մեկում Էսպանյոլի դարպասապահը կեղտոտ արարք է թույլ տվել Մեսիի նկատմամբ: