Տոկիոյի կենտրոնում հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ
Տոկիոյի կենտրոնում հյուրանոց է հրդեհվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Կակուբիտե թաղամասում, որտեղ բազմաթիվ սրճարաններ, փաբեր և ռեստորաններ են գտնվում, հրդեհի հետևանքով, որը բռնկվել է 7 հարկանի հյուրանոցի 1-ին հարկում, կան տուժածներ:
Հրդեհի վայր է ժամանել 30 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է փրկել մեկ կնոջ: Այս պահին նրանք փորձում են բարձրանալ 2-րդ հարկ, որտեղ դեռ մարդիկ կան: