Լիբիայում ահաբեկչության զոհ է դարձել 65 մարդ. կա 100-ից ավելի վիրավոր
Լիբիայի Զլիտան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնել է Reuter-ը:
Գործակալությունը, հղում անելով տեղի բժշկական աղբյուրներին, հայտնում է 65 զոհի մասին, որոնց մեջ ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ կան: Վիրավորների թիվն անցնում է 100-ը:
Քաղաքում փակվել են սպրոցները, հայտարարվել է մոբիլիզացում: Ըստ տեղեկությունների՝ թիրախը եղել է առափնյա պահպանության գլխավոր շտաբը: