119906 դիտում
10:23 06-05-2019
Ծեծկռտուք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 63-ամյա քաղաքացին հայտնել է, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում իրեն ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավորն ու նրա հայրը. ԼՐԱՑՎԱԾ
Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Նիկոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Միխիթարյանն է։
Ոստիկանները պազրել են, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. և Լ. Ջուլֆալակյանները ինքնակամ ներկայացել են ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություններ տվել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. և Ա. Ջոլֆալակյանները հայր ու որդի են, Ա. Ջուլֆալակյանն էլ ՀՀ Ազգային ժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։
[b]Քիչ առաջ Ա. Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում նշված դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
[/b]
[color=#EF2929]Քանի որ անչափ շատ են ընկերների,հարազատների,մտերիմների և իհարկե լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով,նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում իրենց նյութերի համար...
Ուղղակի ֆիզիկապես անհնար է հատ-հատ հերթով յուրաքանչյուրի նույն հարցին պատասխանել։
Միանգամից ասեմ, ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից ՉԻ եղել։
Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար,որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել(ավելի ուշ բուժքույրն ասեց ճնշումը բարձրացել էր...), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց։
Հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու,թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։
Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։
Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ նշեմ)։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և մի հատ էլ հայրս հետս...) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ...
հ.գ. որպեսզի մի հատ էլ հիմա նոր անիմաստ թեմա չբացվի,թե «ինչու՞ է պատգամավորը բիզնեսով զբաղվում...», մեկից ասեմ,փետրվարից սրճարանը վարձով է տրված,մինչև էդ էլ երբեք անձամբ չեմ զբաղվել դրա գործերով,եղել եմ «պասիվ ինվեստոր»։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: