211652_close_icon
views-count1534 դիտում article-date 18:51 10-02-2014

Kicker. Հենրիխ Մխիթարյանը` 20-րդ տուրի լավագույն խաղացող

Գերմանական Kicker պարբերականի վարկածով Բունդեսլիգայի 20-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մխիթարյանը կարողացավ վերջ դնել առանց գոլերի հանդիպումների շարքին, որը կազմում էր 1060 րոպե: «Վերդեր»-ի դարպասը խփած երկու գոլերը Մխիթարյանին կօգնեն գործել ավելի ազատ և անկաշկանդ: Հանդիպումից հետո հայ կիսպաշտպանը նշեց, որ մեծ ճնշում էր զգում իր վրա և խփած գոլերը կօգնեն նրան ավելի վստահ լինել իր ուժերին: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ընդգծեց, որ երբեք չի կասկածել հայ կիսապաշտպանի ունակությունների վրա, սակայն նա պետք է նման խաղ ցուցադրի յուրաքանչուր խաղում»,-գրում է կայքը:

Նմանատիպ նյութեր