75472 դիտում
15:19 05-01-2016
Սյունիքի մարզպետն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարը Ճանշինների հետ ձնաբքից դուրս են բերել 2 տասնյակից ավելի քաղաքացու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 5-ին, առավոտյան ժամը 07:00-ից Սյունիքի մարզպետարանի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետարանների աշխատակիցները Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ Գորիսի և Սիսիանի ճանշինականների մասնակցությամբ Ճանշինի տեխնիկաներով մի քանի ժամ է, ձնամաքրման աշխատանքներ են կատարում Գորիս-Սիսիան ավտոճանապարհին:
Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզետի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ տեղի N զորամասի ծանրքաշային տեխնիկաներով մարդիկ կարողացել են 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ դուրս բերել ձնաբքից, իսկ մինչ այդ նույն խումբը քաղաքացիներին էր կեսգիշերին տեղափոխել անվտանգ վայր, մոտակա հյուրանոցներ, և հիմա այս պահին Ճանշինի աշխատակիցները ուժեղ բքի տակ հսկայական աշխատանքներ են կատարում, որպեսզի ճանապարհը բացեն, բայց, միևնույն է, բուքն իր սև գործն անում է. վայրկյաններ անց տեխնիկայով մաքրած ճանապարհը նորից պատվում է ձյան շերտով ու երթևեկությունը դառնում է վտանգավոր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քամին այնքան ուժեղ է, որ ճանապարհային ոստիկանների գլխից թռցնում-տանում է նրանց գլխարկները:
Սիսիանից դեպի Գորիս ճանապարհահատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղի ճանշինականներին օգնում են նաև մի քանի երիտասարդ տղաներ, ովքեր հարևան գյուղերում են բնակվում և իմանալով, որ մարդիկ իրենց օգնության կարիքն ունեն, կամավոր սկզբունքով միացել են աշխատանքներին:
Ճանապարհների ձնահեռացման, աղ ու ավազով մշակման աշխատանքները ղեկավարում է ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության «ՀԱՅԱՎՏՈՃԱՆ» ՊՈԱԿ –ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ է փոխանցում Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/04/74182/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 4-ին, վաղ առավոտվանից մինչև ժամը 21:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխավան ավտոճանապարհին երթևեկությունը վարորդների համար դարձել էր կենաց-մահու պայքար: Տեղի Ճանշինի աշխատակիցները չեէին բարեհաճել մատը մատին խփել, նշված ճանապարհից հեռացնել ձյունը, կատարել ճանապարհի աղի, ավազի մշակման աշխատանքներ, ինչի պատճառով էլ երթևեկությունը նշված հատվածում դարձել էր իսկական պատուհաս վարորդների համար:
Կապի և տրանսպորտի նախարարությունը արդեն մի քանի օր է`հսկայական աշխատանքներ է կատարում ճանապարհներից ձնի հեռացման և մշակման ուղղությամբ, սակայն, ցավոք, որոշ անպատասխանատու ճանշինականներ չէին բարեհաճում նստատեղերը դուրս հանել իրենց փափուկ բազկաթոռներից ու կապիկի տարում լրիվ մտել են կապիկի դերի մեջ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Երասխավանից մինչև Սիսիանի Զանգեր բոլոր ճանապարները տեղի ճանշինականների ուժերով մաքրվել էին, կատարվել էր ճանապարհների ավազով և աղով մշակման հսկայական աշխատանք, նույնիսկ այն դեպքում, երբ մի քանի տրակտորներ ճանապարհից հեռացնում են ձյունը, սակայն վայրկյանների ընթացքում ուժեղ բուքը նորից գրոհում էր ճանապարհների վրա: Դրանից հետո ճանշինի աշխատակիցները նորից շարունակել էին իրենց աշխատանքը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ էին Կապի և տրանսպորտի նախարարության և ճանշինների աշխատակիցների հետ ձնաբքի տակից դուրս բերել անվտանգ վայր, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում մեծահասակներ, կանայք և երեխաներ:
Գորիսի տարածաշրջանում քաղաքացիներին ձնաբքի տակից դուրս է բերել տեղի ճանշինականների հետ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով 7 ժամից ավելի չէր լքել Գորիս- Սիսիան ճանապարհահատվածը: Մի քանի քաղաքացիների էլ ձնաբքի տակից դուրս էր բերել ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը: Հիմնականում իր ավտոմեքենայով մանկահասակ երեխաներին և նրանց ծնողներին Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածից տեղափոխել էր անվտանգ վայր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1372 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)