15318 դիտում
23:11 04-01-2016
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ այցելել է զոհված զինծառայողների ընտանիքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՊՆ խոսնակ [url=https://web.facebook.com/arcrun?fref=nf]Արծրուն Հովհաննիսյանը[/url] ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2016 թ. Հունվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Հովհաննիսյանի, Ազատ Ասոյանի, Արթուր Առաքելյանի և ծանր վիրավորված Սարգիս Ստեփանյանի ընտանիքներին: Բոլոր այս ընտանիքներում ծնվել են նորածիններ կամ սպասում են երեխաների:
Ազատ Ասոյանի նորածին եղբարը՝ Նարեկը ծնվել է 2015թ. հուլիսի 7-ին: Արթուր Առաքելյանի մայրը՝ Սաթենիկ Առաքելյանը ևս շուտով կմայրանա և Արթուրի ծնողները որոշել են, որ նորածին որդին ևս պարտադիր պետք է ծառայի բանակում:
«Մարդը ֆիզիկապես կարող է հաշմանդամ լինել, բայց հոգեպես հաշմված լինելու իրավունք չուն», սա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բանաձև է, որով էլ այսօր ապրում է Սարգիս Ստեփանյանը: Նա պատրաստվում է ծառայողական աստիճանով վեր բարձրանալ, առաջիկայում կամենում է սովորել ռազմական ակադեմիայում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զոհված զինվորների ծնողների հետ խոսելիս նշեց.
-Մեզ սխալվելու իրավունքից զրկել են այն քաջերը, որոնք հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, անմահացան՝ ձուլվելով հավերժին:
Հերոսներ են նաև հայ առյուծասիրտ մայրերը: Մեր հայրենիքը նրանց կրծքից, սիրուց և որդիների թափված արյունից է սկսվում: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և ուսուցանում են հայրենասեր մայրերը:
Ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում, որոնք ընդունելով իրենց որդիների զոհաբերումը, անկոտրում կամքով դիմակայում են փորձություններին: Իրոք որ «մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
976 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը