Մենդելեևի աղյուսակը համալրվել է 4 նոր քիմիական տարրով
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային խորհուրդը քիմիական տարրերի Մենդելեևի պարբերական աղյուսակը պաշտոնապես համալրել է 4 նոր քիմիական տարրով: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Տարրերի իսկությունը հաստատվել է վերոնշյալ կազմակերպության կողմից: Նոր տարրերը հայտնաբերող գիտնականները Ռուսաստանից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից են:
Տարրերը ունեն ժամանակավոր անվանումներ` 113, 115, 117, 118 և շուտով կստանան պաշտոնական անվանումներ: