3470 դիտում
17:37 15-12-2016
Վարչապետը շնորհավորել է Յուրի Օգանեսյանին Մենդելեևի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրը նրա անունով հաստատելու առթիվ
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի Յուրի Ցոլակի,
Անկեղծ և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ:
Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները և մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական մտքի առաջատար բնագավառների զարգացման մեջ, լայն ճանաչում ստացան աշխարհում և նշանավոր ազդեցություն ունեցան մի շարք ուղղությունների զարգացման վրա: Դուք իրավամբ դասվում եք ականավոր գիտնականների շարքում, որոնց վաստակներն արժանացել են ամենաբարձր միջազգային ճանաչմանը:
Ձեր գիտական նվաճումներով հպարտանում են Ձեր հարազատներն ու մերձավորները, Ձեր աշակերտները և Ձեր կողմից հիմնված գիտական դպրոցի հետևորդները, մեր երկիրը և ողջ հայ ժողովուրդը: Դուք Ձեր օրինակով ոգևորում եք բազմաթիվ գիտնականների ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում»:
Նմանատիպ նյութեր
6156 դիտում
23:38 08-06-2016
Մենդելեևի աղյուսակի նոր տարրը կանվանեն ի պատիվ հայազգի պրոֆեսորի` «Հովհաննեսոն»
2321 դիտում
22:50 18-04-2019
Մենդելեևի պարբերական աղյուսակն՝ առաջին կուրսեցիների տեսանկյունից
Այս բաժնից
715 դիտում
22:27 30-01-2025
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը արդարացվել է
1015 դիտում
22:00 30-01-2025
Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին