62183 դիտում
22:43 02-01-2016
Հիվանդանոցում մահացավ «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի աշխատակիցը, ով վրաերթի է ենթարկվել որդու աչքի առջև
Այսօր, հունվարի 2-ին, Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Երևանի բնակիչ, 61-ամյա Էմմա Թադևոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել 2015թ. դեկտեմբերի 30-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 30-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 25-ամյա Արայիկ Ստեփանյանը Այվազովսկի փողոցի 14ա շենքի դիմաց իր վարած «Lancy» մակնիշի 33 VO 871 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Է. Թադևոսյանին, և նրան իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Թադևոսյանը աշխատում էր «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում, իսկ վրաերթին ականատես է եղել նրա տղան:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ նյութեր
29082 դիտում
16:07 02-12-2016
ՍԱՊԾ. «Մարիլա» և «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքն անվտանգ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20527 դիտում
16:33 02-01-2017
Երևանում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել «Երևանի շաուրմա» ՍՊԸ-ի աշխատակցին