64573 դիտում
13:36 02-01-2016
Արտակարգ իրավիճակ Երևանում. մինչ որոշ վարչական շրջանների ղեկավարներ քնած են, Երևանի ՃՈ-ն նրանց գործը փորձում է թեթևացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին Երևանում տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհային երթևեկությունը մայրաքաղաքում գրեթե անհնար է դարձել:
Երևանի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքները կամ չեն իրականացվում, կամ արվում են շատ դանդաղ:
Միայն Արաբկիր համայնքն է, որ ստեղծված իրավիճակում ունի անցանելի ճանապարհներ: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վկայությամբ, Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը Բաղրամյան պողոտայում է և անձամբ է ղեկավարում փողոցների ձնամաքրման աշխատանքները:
Ինչ վերաբերում է մյուս վարչական շրջաններին, ապա արդեն համացանցում անեկդոտներ են պտտվում այն մասին, որ օրինակ Նոր-Նորքի վարչական շրջանը անկախություն է ձեռք բերել Երևանի մնացած հատվածից, քանի որ այս օրերին այդ շրջան մուտք գործելը գրեթե անհնար է` ճանապարհների փակ լինելու պատճառով: Մյուս համայնքներում էլ, ինչպես երևում է, չեն սպասել, որ հունվարին Երևանում կարող է ձյուն տեղալ, կամ էլ ցուրտ եղանակ լինել:
Երևանում բազմաթիվ վարորդներ ճանապարհների մերկասառույցի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել, իսկ նրանց օգնության էին հասնում միայն ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները` քաղաքացիների հետ, ովքեր 2 տասնյակից ավելի ավտոմեքենա հրելով դուրս են բերել մերկասառույցի միջից:
Մնում է հուսալ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և վարչական շրջանների որոշ ղեկավարներ հույսները չեն դնի աղոթքի վրա, որ երկնքից արև դուրս գա և սառույցը հալչի, մինչդեռ տարեսկզբին ամպագոռգոռ հայտարարում էին, թե վարչական շրջաններն ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով, աղ ու ավազով, և որ երևանցին իր մաշկի վրա չի զգա ձյան շունչը, մինչդեռ կադրերն այլ բան էին հուշում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2988 դիտում
12:24 23-10-2018
Երևանի քաղաքապետի որոշմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել
4369 դիտում
15:46 01-11-2023
Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել