slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count15434 դիտում article-date 20:00 31-12-2015
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Հանրապետության Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինծառայողների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Իր շնորհավորական խոսքում Նախագահը կարևորել է մեր Հայրենիքի սահմանները հատկապես առաջնագծում պաշտպանող զինվորների ծառայությունը, ընդգծելով, որ մեր ողջ ժողովուրդը հպարտանում է նրանցով ու մեր զինվորների հետ է՝ բոլոր նրանց, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ, նաև կյանքի գնով պաշտպանում են մեր պետությունը: Հանրապետության Նախագահը զինծառայողներին մաղթել է տոկունություն և խաղաղ ծառայություն: Նախագահն այցելել է նաև սահմանամերձ Բերդավան համայնք, հանդիպել բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող և հետաքրքող հարցերի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր