211652_close_icon
views-count15006 դիտում article-date 19:31 30-12-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ, ճաշել զինվորների հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը կարևորել է տոների նախօրեին զինվորների հետ շփումը և նշել. «Մենք պարտավոր ենք լինել մեր սահմանապահների կողքին, ովքեր ապահովում են մեր երկրի անվտանգությունը: Մաղթում եմ, որ մեր երկրի բոլոր կետերում լինի խաղաղություն, որ 2016 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղ: Համոզված եմ, որ մենք էլ կանենք ամեն ինչ, որպեսզի տնտեսությունը զարգանա և ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ դառնա»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ զինծառայողների հետ շփումների ժամանակ բարձրացվել է պայմանագրայինների աշխատավարձերի հարցը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն անպայման կքննարկի դրանք վերանայելու հնարավորությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման և խնդիրն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են անհաջողության: «Մենք ունենք մարտունակ բանակ և պատրաստ ենք յուրաքանչյուր ոտնձգության տալ համապատասխան հակահարված: [color=#EF2929] Պատերազմը որևէ ժողովրդի լավ բան չի բերելու և հակառակորդը որքան շուտ դա հասկանա, այնքան լավ իր համար: Մեր բանակը մարտունակ է, պատրաստ պաշտպանելու մեր սահմանը, հայրենիքը, Արցախը և ժողովրդին»,- ընդգծել է կառավարության ղեկավարն՝ ավելացնելով նաև, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով: [/color] Մարտական հենակետ այցի ավարտին Հովիկ Աբրահամյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր