slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը. ֆոտոշարք
211652_close_icon

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը. ֆոտոշարք

views-count3545 դիտում article-date 18:46 31-12-2014
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արևմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Հանրապետության Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար. «Մեզնից յուրաքանչյուրին Աստված կամ ճակատագիրը հատկացնում է մի ժամանակահատված, որտեղ կարևորն ինքն է, որտեղ պատասխանատուն ինքն է՝ և՛ հայրենյաց հողի պաշտպանն է ինքը, և՛ երկրի կայունության պատասխանատուն է ինքը, բարեկեցության պատասխանատուն է ինքը: Այսօր այստեղ նստածներով, մեր ողջ զինված ուժերով պատասխանատուն մենք ենք: Այստեղ նստած քյավառցի տղայից սկսած վերջացրած գեներալներով պատասխանատուն մենք ենք և՛ Ղարաբաղի համար, և՛ Գյումրու համար, և՛ Լոռու համար, և՛ Արարատի համար, մեր հայրենի հողի համար: Բոլորիդ ուժ, կորով, կարողություն, որպեսզի այս պատասխանատու խնդիրը մեզ հատկացված ժամկետում մենք կատարենք պատվով»,-ասել է ՀՀ Նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր