slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները
211652_close_icon

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

views-count2296 դիտում article-date 14:05 31-12-2015
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքներն ընթացել են լույս 31-ի ողջ գիշերվա ընթացքում, նաև շարունակվում են այս պահին: Բացի համապատասխան ծառայությունների մեքենամեխանիզմներից, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Հարկ է նշել, որ գլխավոր և երկրորդական փողոցներում ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում՝ չդադարող տեղումների պայմաններում: Արդյունքում մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկորդական փողոցները երթևեկելի են: Աշխատանքներ են տարվում նաև բակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ: Տեղերում գործընթացը վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները կանոնակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր