211652_close_icon
views-count2414 դիտում article-date 18:49 08-01-2015

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները. ֆոտոշարք

Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր և երկրորդական փողոցները՝ անխափան երթևեկության ապահովման նկատառումով: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերից ձնահեռացման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ: Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր