211652_close_icon

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

views-count2917 դիտում article-date 22:02 30-12-2015
Դեկտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մաշտոցներ կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24» մակնիշի 33TS872 պ/հ (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 30-ին, ժամը 16.22-ին ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Ֆոլկսվագեն Տուառեգ» մակնիշի 16LU416 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր