slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով
211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով

views-count2102 դիտում article-date 18:11 30-12-2015
Սիրելի՛ համաքաղաքացիներ, ավարտվում է 2015 թվականը: Ու Երևանը հերթական անգամ դիմավորում է տարվա ամենաջերմ ու ընտանեկան տոները՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ավանդույթի համաձայն` տարեվերջին ամփոփում ենք անցնող տարվա ընթացքում արված աշխատանքը՝ ևս մեկ անգամ կարևորելով դրանց իրականացման մեջ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու հոգատարությունը: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ 2015 թվականն ընդհանուր առմամբ արդյունավետ աշխատանքի և ձեռքբերումների տարի էր Երևանի համար: Մենք կարողացանք կյանքի կոչել նաև տարիներ շարունակ անլուծելի թվացող մի շարք ծրագրեր, որոնցում շատ են հատկապես սոցիալական նշանակության ծրագրերը: Համոզվա՛ծ եղեք, որ մեր համաքաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող բոլո՛ր ծրագրերը լինելու են շարունակական, և մենք հետզհետե լուծելու ենք այն խնդիրները, որոնք դեռևս առկա են Երևանում: Քաղաքի բնակիչների հետ համագործակցության, ամենօրյա հոգատար աշխատանքի շնորհիվ մեր սիրելի մայրաքաղաք Երևանն արդեն մոտ ապագայում կլինի էլ ավելի հարմարավետ և գրավիչ: Ու վստա՛հ եմ, որ 2016-ին էլ նույն պատասխանատվությամբ և նվիրված աշխատանքով, միասին շարունակելու ենք նպաստել մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի զարգացմանը: Սիրելի՛ հայրենակիցներ, մայրաքաղաքի սիրելի՛ բնակիչներ և հյուրեր, այս օրերին յուրաքանչյուր հայ օջախում շնորհավորանքի ջերմ խոսքեր են հնչում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Սիրով միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ անսպառ ջերմություն ու անսահման սեր եմ մաղթում բոլորիս ընտանիքներին: Թող 2016 թվականը խաղաղության, համերաշխության, վերելքի ու բարօրության տարի լինի մեր երկրի, մեր ժողովրդի ու մեր սիրելի մայրաքաղաքի համար: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ [b]Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան[/b]

Նմանատիպ նյութեր