1773 դիտում
15:29 30-12-2015
Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է. նախարար Արմեն Մուրադյանի շնորհավորանքը
Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարի ուղերձը՝ Ամանորին.
«Սիրելի՛ բուժաշխատողներ, հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բարդ և չափազանց պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Ձեր ամենօրյա նվիրական և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքներ են փրկվում, որ շատերը վերագտնում են ամենաթանկը՝ առողջությունը:
Պետությունն այսօր մշակում և իրականացնում է առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության և սպասարակման որակի բարձրացման նպատակով առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված մեր երկրի նախաձեռնությունները պետք է կյանքի կոչվեն՝ նպաստելով բնակչության բժշկական օգնության որակի բարելավմանը և մատչելիության ապահովմանը: Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է, որն էլ ավելի է մեծացնում սպիտակ խալաթը պատվով կրող բուժաշխատողի պատասխանատվությունը, ընդգծում նրան տրված բարձր կոչումը: Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձևավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ:
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք տոնական օրերն անցկացնելու են աշխատավայրում, սահմանում՝ հայ զինվորի կողքին և հոսպիտալներում:
2016 թվականին ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ:
Ամանորյա շնորհավորանքս ուղղում եմ նաև Արցախի և Սփյուռքի բուժաշխատողներին և բոլոր մեր հայրենակիցներին»:
Նմանատիպ նյութեր
2462 դիտում
20:34 01-07-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ
1499 դիտում
22:27 22-08-2014
Ավելի լավ կյանք կամ փրկված շները. ֆոտոշարք
Այս բաժնից
2137 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
622 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
577 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի