211652_close_icon
views-count1799 դիտում article-date 14:04 17-11-2019

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. Արմեն Մուրադյանի շնորհավորանքը՝ Ուսանողության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Ուսանողությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի ամենամեծ և կարևոր երաշխիքն է: Դուք մեր երկրի ներկան եք ու ապագան, պետության զարգացման գլխավոր գրավականը։ Հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել ապագա բժիշկներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի և մեր օտարերկրացի ուսանողներին։ Գիտելիքն արժեքավոր է ցանկացած ժամանակահատվածում, որը պետք է գործածեք թե որպես հարստություն, և թե որպես զենք՝ փրկելով կյանքեր, մասնակցելով արժանապատիվ երկիր, արժանապատիվ ապագա կառուցելու գործին։ Գիտելիքը կարող է օգտակար լինել և արժեքներ ստեղծել մարդկային բարոյական կերպարի, պատասխանատվության և հայրենասիրության համադրմամբ։ Համոզված եմ, որ դուք արժանապատվորեն կիրացնեք ինքնաիրացման, ինքնադրսևորման ձեր հնարավորությունները՝ մասնակցելով բարեկեցիկ ու հզոր Հայաստանի կառուցմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Ուսանողական տարիներն անջնջելի են յուրաքանչյուրիս հիշողության մեջ, դրանք դարձրեք հագեցած և բովանդակալից, եղեք միշտ նախաձեռնող, պատասխանատու, ակտիվ, և, իհարկե, միշտ առողջ ու երջանիկ: [b]Արմեն Մուրադյան ԵՊԲՀ ռեկտոր[/b]

Նմանատիպ նյութեր