2505 դիտում
18:47 29-12-2015
Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարեւելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր եւ պաշտպանական դիրքեր:
ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է. «Խաղաղության ճանապարհը հարթողները սահմանապահներն են: Ես տարիներ շարունակ հենակետեր եմ այցելում մեր զինվորներով հպարտանալու: Աստված տա, որ հաջորդը սերունդը ծառայի լիակատար խաղաղության պայմաններում»:
Ազգային ժողովի նախագահի հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրա կրահերթերը:
Նոր տարվա նախօրեին Աժ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց տոկունություն, ոգու արիություն եւ խաղաղ ծառայություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2267 դիտում
19:14 29-12-2014
Գալուստ Սահակյանն այցելել է Վայոց Ձորի մարզի սահմանապահ դիրքեր եւ հենակետեր. ֆոտոշարք
1474 դիտում
15:20 14-11-2023
Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի ունեցավ սահմանապահ ուղեկալի բացման արարողություն (տեսանյութ)
Այս բաժնից
1174 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
433 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը