Իրանից հարստացված ուրանը Ռուսաստան կհասցվի միայն հունվար-փետրվար ամիսներին
Մեծ թվով չլուծված տեխնիկական խնդիրների պատճառով Իրանը իր ցածր հարստացված ուրանը կսկսի տեղափոխել Ռուսաստան միայն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին, հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը, ով մասնակցել է այդ հարցով Վիեննայում անցկացված խորհրդատվություններին:
«Դեռ պետք է հաղթահարվեն մի շարք կազմակերպչական ու իրավական գործընթացներ: Կողմերը ցանկանում են, որքան հնարավոր է, շուտ ավարտին հասցնել այդ ամենը»,-նշել է աղբյուրը: