Իրանը իր 5%-անոց հարստացված ուրանը կուղարկի Ռուսաստան. աղբյուր
Վիեննայում բանակցություններ վարող Իրանի պատվիրակության և «վեցյակի» անդամներին հաջողվել է վերջնական համաձայնության գալ Իրանից 5%-անոց հարստացված ուրանը Ռուսաստան ուղարկելու հարցի շուրջ: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է բանակցություններում իրանական պատվիրակության աղբյուրը:
Ըստ տեղեկությունների՝ Իրանի պահեստներում դեռ մնում է մոտ մինչև 5% հարստացված 7,5 հազար տոննա ուրան:
Բացի այդ, ստեղծվելու է նաև Արաքիի ծանր ջրի գործարանի վերակառուցման հարցով կոնսորցիում, որում, բացի «վեցյակի» անդամներից, կընդգրկվեն նաև այլ երկրների ներկայացուցիչներ: