985 դիտում
17:58 28-12-2015
Microsoft-ը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ:
Մասնավորապես, որոշ ավագ դպրոցներում ՀՀ ԿԳՆ-ի, "Վիվասել ՄՏՍ", "Սինոփսիս Արմենիա", "Յունիքոմփ" ընկերությունների համագործակցությամբ մեկնարկել է միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր, որի շրջանակում դպրոցներում փորձնական ներդրվել է "Տեղեկատվական տեխնոլոգիաներ", "Հեռահաղորդակցության հիմունքներ" և "Միկրոէլեկտրոնիկա" առարկաների ուսուցումը: Գալիք տարում նախատեսվում է ծրագրի ընդլայնում, բացի այդ, ՀՀ ԿԳ նախարարը ծրագիրը կներկայացնի հունվարին Լոնդոնում կայանալիք Գլոբալ կրթական ֆորումին:
Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց առաջարկությունն են ներկայացրել՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու պետական ծրագրում մասնակցություն ունենալու վերաբերյալ: Նախարարը տեղեկացրել է, որ պետության կողմից "Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ" ծրագիրը Վայոց Ձորի մարզում արդեն մեկնարկել է. "Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի լինեն մի քանի առաջարկներ, և մենք հնարավորություն ունենանք մրցակցության արդյունքում կատարել ավելի լավ ընտրություն",- նշել է Ա. Աշոտյանը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում Մայքրոսոֆթ ընկերության կողմից ամբողջական առաջարկություն ներկայացնելու, ինչպես նաև փորձնական ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը ճշգրտելու վերաբերյալ: Այս ընթացքում ընկերությունը, համագործակցելով ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ,՝ աշխատանքներ կտանի համակարգիչների տեխնիկական պարամետրերի և կրթական բովանդակության համապատասխանեցման, ինչպես նաև հայաֆիկացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2928 դիտում
16:26 10-06-2016
Վարչապետը ծանոթացել է «Քվանտ» վարժարանի կրթական ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1921 դիտում
12:44 08-07-2016
Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերին. լուսանկարներ
2193 դիտում
22:19 07-03-2017
ԵՄ-ի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել ճանապարհաշինության ոլորտի ծրագրերին
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1000 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք