211652_close_icon
views-count1867 դիտում article-date 12:44 08-07-2016

Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերին. լուսանկարներ

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների համար ուսումնական ծրագրից հետո կազմակերպվել էր ՀՀ բարձագույն կրթական հաստատությունների ծրագրերի շնորհանդես: ԵՊՀ գրադարանում ներկայացվեցին ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանում Ֆրանսիական, Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, «Եվրասիա» միջազգային, Երևանի Հյուսիսային, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ (ՀՎՀ) համալսարանների, ֆրանս-գերմանական ինժեներական ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերը, ընդունելության կարգը, պայմանները, կրթական ծառայությունները: ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ գործարկվող «Արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Էդուարդ Մանուկյանը: «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում ամեն տարի կազմակերպվող նման միջոցառումները նպաստում են, որ ավարտող մասնակիցներից շատերը շարունակեն ուսումը հայաստանյան բուհերում: Նրանցից շատերը, դառնալով հայագետ-մասնագետներ, վերադառնում և հայապահպան գործունեություն են ծավալում իրենց բնակության երկրներում՝ ներգրավվելով հայ համայնքներում, հայկական կազմակերպություններում (այդ թվում՝ երիտասարդական), կրթամշակութային հաստատություններում իրականացվող աշխատանքներին, նախաձեռնելով Հայաստանում բուհական կրթություն ստանալու գործը:

Նմանատիպ նյութեր