slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վարչապետը ծանոթացել է «Քվանտ» վարժարանի կրթական ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Վարչապետը ծանոթացել է «Քվանտ» վարժարանի կրթական ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3021 դիտում article-date 16:26 10-06-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով: «Քվանտ»-ի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը վարչապետին է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացը, կրթական ծրագրերը և վարժարանի նոր մասնաշենքում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքները: Նա նշել է, որ վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-11-րդ) դասարաններ. միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը, իսկ ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաբանասիրական, տնտեսագիտական և միջազգային հոսքերով: Բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները: «Քվանտ» վարժարանը նաև հանդիսանում է հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող առաջին հայկական դպրոցը: Վարժարանի մասնաշենքերում տեղակայված դասասենյակներում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը զրուցել է «Քվանտ»-ի մանկավարժների և սաների հետ, ծանոթացել դասավանդման մեթոդաբանությանը և աշակերտների ձեռքբերումներին: Վարժարանի աշակերտներից մեկը կառավարության ղեկավարին է ներկայացրել հակառակորդի անօդաչու սարքերը չեզոքացնելու նպատակով իր կողմից պատրաստված սարքը, որն ստեղծելու միտքն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այն հնարավորություն է տալիս խլացնել ռադիոալիքները և «Քվանտ»-ի սանի կարծիքով՝ կարող է օգտագործվել ռազմարդյունաբերության ոլորտում: Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև «Քվանտ»-ի տարեվերջյան ամփոփիչ քննությունները հանձնող 5-6-րդ դասարանների աշակերտներին և հաջողություն մաղթել նրանց: Վարչապետը ողջունել է «Քվանտ»-ի՝ որպես հանրակրթության ոլորտի առաջատար դպրոցներից մեկի գործունեությունը և կառավարության աջակցությունը հայտնել վարժարանի հետագա ծրագրերին: «Քվանտ» վարժարանն առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է Հայաստանում, որի շրջանավարտներն ստանում են ՀՀ պետական ատեստատ, իսկ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները` նաև միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ավարտական գնահատականներով ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ: Այս տարի լրանում է վարժարանի հիմնադրման 25 տարին: Մինչ օրս «Քվանտը» Հայաստանին բազում շրջանավարտներ է տվել, որոնցից շատերը մասնակցել և հաղթել են ազգային ու միջազգային օլիմպիադաներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր