Հենրիխ Մխիթարյանը ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել էր Հայաստանի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ, հանձնել են մրցանակները՝ «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիրը և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւը:
Պարգեւատրման արարողությունից հետո Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի 2015թ. լավագույն Ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.COM[/url]-ը շնորհավորում է տաղանդավոր ֆուտբոլիստին ու մաղթում, որ հաջորդ «Ոսկե գնդակը» նա ստանա արդեն ՖԻՖԱ-ի հարցման արդյունքում: