211652_close_icon
views-count2175 դիտում article-date 12:50 23-11-2015

Ոսկե Գնդակ-2015. Հենրիխ Մխիթարյանը քվեարկել է Մեսիի եւ Լուիս Էնրիկեի օգտին

2016 թ. հունվարի 11-ին կհրապարակվեն ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակի 2015 թ. դափնեկրի, ինչպես նաև 2015 թ. լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են նաև ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև մեկական մարզական լրագրող ՖԻՖԱ-ի անդամ երկրներից: Քվեարկության համար սահմանված ժամկետներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն հրապարակել են իրենց տարբերակները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: [b] Հենրիխ Մխիթարյան[/b] Լավագույն ֆուտբոլիստ 1.Լիոնել Մեսսի 2.Կրիշտիանու Ռոնալդու 3. Զլատան Իբրահիմովիչ Լավագույն մարզիչ 1.Լուիս Էնրիկե 2.Ունաի Էմերի 3.Խոսեպ Գվարդիոլա [b]Սարգիս Հովսեփյան[/b] Լավագույն ֆուտբոլիստ 1.Լիոնել Մեսսի 2.Կրիշտիանու Ռոնալդու 3. Լուիս Սուարես Լավագույն մարզիչ 1.Խոսեպ Գվարդիոլա 2.Լուիս Էնրիկե 3.Ունաի Էմերի

Նմանատիպ նյութեր