26328 դիտում
10:37 27-12-2015
Արարատի մարզում 19-ամյա վարորդը BMW X5-ով ավտոմեքենաների ջարդ է արել. բախվել է Nissan March-ին, KIA Klarus-ին, Nissan Altima-ին և Range Rover-ին. կան վիրավորներ
Այսօր` դեկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 19-ամյա Հովսեփ Միքայելյանը իր վարած BMW X5 մակնիշի 83 ՕC 888 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ-Շահումյան գյուղամիջյան ճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել է կայանված Nissan March մակնիշի 34 MN 338 համարանիշի, KIA Klarus մակնիշի 34 ZQ 812 համարանիշի, Nissan Altima մակնիշի 012 ՈՍ 04 համարանիշի և Range Rover մակնիշի E 346 EK ՌԴ համարանիշներով ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW X5-ի վարորդ Հ. Միքայելյանն ու նրա ուղևոր Սպարտակ Օրդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում քննիչ Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+