Պելե. Իմ խաղընկեր Վասկոնսելուշը Նեյմարից 10 անգամ լավ էր խաղում
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կարելի է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին դասել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստների շարքին:
«Նեյմարը լավ խաղացող է: Բայց քանի՞ գոլ է նա իր կարիերայում խփել գլխով: Կարելի՞ է նրան համարել բարձրակարգ խաղացող: Իհարկե, բայց «Սանթոսում» իմ խաղընկեր Վասկոնսելուշը, անկասկած, նրանից 10 անգամ լավ էր խաղում:
Նեյմարը մաքուր հարձակվող է խաղում, նա պաշտպանությունում չի գործում, պահեր չի ստեղծում, գնդակը առաջ չի տանում: Դժվար է նրան համեմատել լավագույն խաղացողների հետ, քանի որ նրան դեռ շատ բան չի հերիքում», ասել է Պելեն:


