6861 դիտում
16:45 26-12-2015
ԻՊ-ի նախկին գրոհայինները պատմել են, թե ինչու են փախել խմբավորումից
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին անդամներից մի քանիսը պատմել են, թե ինչու են փախել այդ խմբավորումից, գրում է Vox ինտերնետ-թերթը:
Վերջիններս ներկայացրել են, թե ինչպիսի գազանություններ են տեղի ունենում խմբավորման ներսում: Ահաբեկչության խնդրի մասնագետներ Աննա Սպեկհարդը և Ահմեթ Յայլան նախկին ԻՊ-ականների հետ զրույցում պարզել են, որ ԻՊ-ի կազմ մտնելու հիմնական պատճառը. Խմբավորումը սաչից դուրս դաժան է, իսկ նրանց խոստացած կյանքը չի համապատասխանում «կրոնական դրախտի» մասին խմբավորման քարոզչությանը և կոնկրետ սահմռկեցուցիչ օրինակներ են բերել:
«Այնտեղ մի հոր կա՝ Խուտ անվամբ: Նրանք գերիների աչքերը կապում են և ասում. «Ազատ ես, ուղղակի գնա, սակայն չբացես աչքերդ»: Իհարկե, գերիները քայլում ու ընկնում էին հորը»,-պատմել է զորւցակիցներից մեկւ: Վերջինիս խոսքով՝ միայն իրենց աչքի առաջ շուրջ 300 մարդ են նետել հորը:
Մեկ այլ նախկին ԻՊ-ական էլ պատմել է, որ 2 տարի առաջ ԻՊ-ը Ռաքքա քաղաքում երեխաների էր օգտագործում որպես մահապարտների: Մեկ ուրիշի պատմածով, եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան այնպես չէր անում, նրան ջրի տակ կտտանքների էին ենթարկում, իսկ եթե նրանց դուրը չէր գալիս, գլխատում էին:
Ընդհանուր առմամբ, իրիացիների խոքով՝ ներկա պահին խմբավորումը դժվարություններ ունի Սիրիայում անդամներ հավաքագրելու հարցում, և, այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկը որոշում է միանալ ԻՊ-ին, ապա անում է նրա համար, որ ուտելու ոչինչ չունի:
Նմանատիպ նյութեր
3542 դիտում
20:46 22-07-2015
«ԻՊ»-ը գլխատել է խմբավորումից փախչելու փորձ արած աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոնին
1324 դիտում
17:43 04-09-2023
«Փախել ա, ինքը գիտի՝ ոնց ա փախել»․ Ավինյանը՝ Մարությանի մասին
Այս բաժնից
862 դիտում
18:46 23-11-2024
Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան
973 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
1015 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters