211652_close_icon

«ԻՊ»-ը գլխատել է խմբավորումից փախչելու փորձ արած աշխարհի բռնցքամարտի նախկին չեմպիոնին

views-count3608 դիտում article-date 20:46 22-07-2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գլխատել են արմատներով Կոսովոյից թայլանդական բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, ԻՊ անդամ Վալդեթ Հաշին, քանի որ վերջինս փորձ էր արել լքել խմբավորման շարքերը: Սերբական RTC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս տարվա հունվարի 29-ին Հաշին, ով բնակվում էր Գերմանիայում, լքել էր իր ընտանիքը և մեկնել Սիրիա՝ կռվելու ահաբեկիչների շարքերում, իսկ Facebook-ի իր էջում խնդրել էր չքննարկել իր քայլը: Աղբյուրները հայտնել են, որ նրան բռնել են Հալեպից փախչելու ժամանակ:

Նմանատիպ նյութեր