Իրկուտսկում արտակարգ վայրէջք է կատարել թուրքական օդանավը
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել թուրքական ավիաընկերություններից մեկին պատկանող ուղևորատար օդանավը, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով իր աղբյւորին:
Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Boeing 737-900-i oդաչուները նախ ցանկացել են վայրէջք կատարել Ուլան-Բատորի օդանավակայանում, սակայն եղանակային անբարենպաստ պայամնները թույլ չեն տվել:
Օդանավակայանի օնլայն ցուցատախտակի վրա նշված է եղել, որ օդանավը կատարելիս է եղել Բիշքեք-Ուլան Բատոր չվերթը: Օդանավակայանի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններ անել: