9403 դիտում
16:57 26-12-2015
Մեսրոպը ընկերոջ ծնունդը ավարտել է դանակահարությամբ. ամեն բան սկսվել է ծխախոտի հյուրասիրությունից
51-ամյա Մեսրոպ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հրազդան քաղաքի Մյասնիկյան փողոցի 11 շենքի բակում իր ընկեր Սամվել Եդիգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ ծխախոտ է հյուրասիրել նույն խնջույքին ներկա գտնված Արթուր Մկրտչյանին և վերջինի կողմից ծխախոտի տուփը գետնին նետելու, ապա իր թևին դիպչելու և բջջային հեռախոսը գետնին գցելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Ա. Մկրտչյանի հետ, որի ընթացքում վերջինի կողմից իրեն վիրավորելու և հայհոյելու համար իր մոտ առկա դանակով հարվածներ է հասցրել Ա. Մկրտչյանի կրծքավանդակի առաջային մակերեսին և գոտկային շրջաններին` դիտավորությամբ պատճառելով աողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:
Նրա դեմ քրեական գործ է հրուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
784 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
715 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը