211652_close_icon
views-count16704 դիտում article-date 21:12 25-12-2015

Ինչպիսի եղանակային պայմաններ կլինեն Ամանորի նախաշեմին

Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 28-ին, օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-ից 2 աստիճանով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մինչև դեկտեմբերի 29-ը առանց տեղումների և տաք եղանակը կպահպանվի: Դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-ից 2 աստիճանով և Երևանում ցերեկը կլինի մինչեւ 7-ից 8 աստիճան տաքություն»,- նշեց Գագիկ Սուրենյանը: Գագիկ Սուրենյանը նշեց՝ դեռ պարզ չի՝ Ամանորին ձյուն կտեղա, թե ոչ: «Ներկա պահին Սկանդինավիայի շրջաններում ձեւավորվել է ցիկլոն, որը գտնվում է Հայաստանից 7000 կմ հեռավորության վրա: Ցիկլոնը կարծես թե շարժվում է դեպի Կովկաս, սակայն պետք է ասեմ, որ այն դրսեւորում է բավական անկայուն վարքագիծ, շարժման արագությունը մեկ մեծանում է, մեկ փոքրանում»,- ասաց նա՝ նշելով, որ նման պայմաններում դեռ հնարավոր չէ հստակ որոշել՝ Ամանորին այն կհասնի Հայաստան թե ոչ:

Նմանատիպ նյութեր