Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը կհասնի կիլոգրամը 15 հազարի՞. ՀԺ
«Շուկաներում և խանութներում ընկույզը վաճառվում է անբնական բարձր գնով, և, ըստ փորձագետների, այդ գնաճը դեռ կարող է շարունակվել այն աստիճան, որ Ամանորի նախաշեմին ընկույզի միջուկի գինը հասնի կիլոգրամը 15 հազարի»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս ամենը պայմանավորված է Հայաստանում և ընդհանրապես աշխարհում ընկույզի ցածր բերքատվությամբ:
Այսօր արդեն ընկույզի միջուկը Երևանի Փակ շուկայում վաճառվում է կիլոգրամը 9 հազար դրամով: Նման գին երրորդ հանրապետության պատմության մեջ երբեք չի արձանագրվել»:
Մանրամասներ՝ թերթի այսօրվա համարում: