«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ մայրաքաղաքի ավտոբուսների և երթուղայինների վարորդները նախատոնական այս շրջանում խուսափում են ուղևորից վերցնել հինգ կամ տասը հազար դրամանոցներ։ Եվ այդպես է ամեն տարեվերջին:
Վարորդներից մեկը պատճառաբանել է նրանով, որ Ամանորի նախաշեմին, երբ մեծ ծավալի առևտուր է լինում, շուկա մեծ ծավալի կեղծ թղթադրամներ են «լցվում», հատկապես խոշոր 5 և 10 հազար դրամանոցներ: Նախօրեին մեծ թղթադրամից հրաժարվելու նման դեպք է տեղի ունեցել թիվ 10 երթուղայինում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հերքել են, որ դրամանենգության դեպքերը կոնկրետ Ամանորից առաջ ավելանում են։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։