Նիլս Մուժնիքսը Ամանորի նախաշեմին կրկին բարձրացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը
Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքներով հարցերի կոմիսար Նիլս Մուժնիեքսը Նոր տարվա նախաշեմին կրկին բարձրացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը, հաղորդում է Turan գործակալությունը:
Ֆեյսբուքյան իր էջում Մուժնիեքսը գրել է. «Մեզնից շատերը պատրաստվում են տոներին, բայց ես մտածում եմ այն գործընկեր-իրավապաշտպանների մասին, ովքեր նվիրաբերել են իրենց կյանքը մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս տարի ԵԽ անդամ պետությունների որոշ իրավապաշտպանների համար դժվարին և վտանգավոր է եղել:Ամնեաբարդ իրավիճակը ես տեսել եմ Ադրբեջանում, որտեղ իշխանությունները սիստեմատիկ ճնշումների և խոշտանգումներ են ենթարկում իրավապաշտպաններին»:
Մուժնիքսը ողջունել է բոլոր իրավապաշտպաններին և ընդգծել, որ 2015 թվականին ինքը կշարունակի այդ հարցերի արդար լուծմանը իր ողջ ջանքերը ներդնել: