Հայաստանում բնակարանային շինարարությունը 40 տոկոսով կէժանանա
Հայաստանում մեծ է սոցիալական բնակտարածքի պահանջը: Ավելին, բնակարանաշինության նոր կոմբինատը 40 տոկոսով կէժանացնի Հայաստանում բնակարանային շինարարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, երկրաշարժից տուժածներից բացի, պետք է մտածել վթարային տների բնակիչների եւ նրանց վերաբնակեցման մասին, որոնք թե՛ Երեւանում են, թե՛ մարզերում:
«Անձամբ հանդիպել ենք ավելի քան 30 ընկերության ներկայացուցիչների, որոնք շենքերի ամրացման նոր տեխնոլոգիաներ են առաջարկում: Մենք փորձում ենք ավելի արագ եւ մատչելի կառուցել: 1 քմ սոցիալական բնակտարածքի կառուցումը արժե միջինը 250 հազար դրամ: Արդեն կառուցվում է գործարան, որը կկարողանա մոտ 40 տոկոսով նվազեցնել շինարարության գինը»,- ավելացրեց նախարարը: