3097 դիտում
10:07 19-03-2016
Վերլուծաբան Սիմոնովը հույս է հայտնում, թե ՀՀ-ին վաճառվող ռուսական գազը կէժանանա. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանի համար պայմանավորված նավթի գներով։ Իմ հաշվարկներով այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20%, հաշվի առնելով նավթի գների անկումը։ Սակայն կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,– մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը անդրադառնալով գազի գնի վերանայման հարցով ընթացող հայ-ռուսական բանակցություններին։
Նրա համոզմամբ Սարգսյան-Պուտին հանդիպմանն այս հարցը ևս քննարկվել է։ Հարցին, թե Դմիտրի Մեդվեդևի ապրիլին սպասվող այցի ժամանակ որոշակիություն կմտնի՞ այս հարցում, Սիմոնովը պատասխանել է, որ չի կարելի բացառել։ «Այցի օրակարգին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ վարչապետները չեն շրջանցի այս հարցը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են»,-ասել է նա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4008 դիտում
12:42 25-11-2016
Հունվարի 1-ից գազը կէժանանա. ՀԾԿՀ-ն հաստատեց գազի նոր սակագները
60687 դիտում
09:58 24-10-2017
2018-ին կթանկանան ծխախոտը, օղին, գազալցակայաններում վաճառվող գազը և այլ ապրանքներ. «Ժամանակ»
3723 դիտում
11:49 18-09-2018
Հայաստանի համար անցումային փուլ է, լի մարտահրավերներով․ գերմանացի վերլուծաբան․ «168 ժամ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին