211652_close_icon
views-count3612 դիտում article-date 09:23 27-02-2016

Փամփերսը կտրուկ կէժանանա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուտով Հայաստանում վաճառվող երեխայի տակդիրի (փամփերսի) գինը կտրուկ կնվազի, քանի որ այս շուկայում հայտնվել է դրա ներկրմամբ զբաղվող երկրորդ ընկերությունը, որն արդեն վաճառքի է հանել տակդիրներն էական ցածր գնով: Օրինակ՝ «Pampers» տեսակի տակդիրի 5-րդ համարի մեկ տուփը, եթե նախկինում վաճառվում էր և հիմա էլ որոշ վաճառակետերում վաճառվում է 7370 դրամով, ապա նոր գինը կազմում է 5600 դրամ: Փորձեցինք տակդիրների ներմուծմամբ զբաղվող դեռևս միակ հայտնի ընկերությունից՝ «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ից պարզել՝ արդյոք իրենք իջեցրել են տակդիրի գինը: «Մենք այս պահին այնպես չի, որ էժան ենք վաճառում, որովհետև շուկայում կա շատ փամփերս, որը Թուրքիայից է ներկրվում անհայտ ճանապարհով ու, բնականաբար, այդ պատճառով էլ առանց հարկի վաճառում են, հարկ չեն վճարում ու բավականին մատչելի են վաճառում, քան ընկերությունը, որը ներկրում է, հարկ է վճարում, աշխատող է պահում ու ունի թանկ ապրանք»,- մեր զրույցում ասաց ընկերության վաճառքի բաժնի պատասխանատուն՝ նշելով, որ իրենք արդեն մեկ տարուց ավելի է տակդիրների գինը չեն փոխել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր